Սպորտ

Փարիզ-2024. Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը լքում է պայքարը

1 րոպեի ընթերցում

Փարիզ-2024. Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը լքում է պայքարը

ՓԱՐԻԶ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի  անդամ ԴավիթՉալոյանը Փարիզի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչում պարտվեց Եվրոպայի գործողչեմպիոնին:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Փարիզի հյուսիսային արենայում կայացած քառորդ եզրափակիչ մենամարտում Չալոյանն ուժերը չափեց  Եվրոպայի առաջնության գործող չեմպիոն, իսպանացի Այուբ Գադֆայի հետ:  Չալոյանը զիջեց 5:0 հաշվով:  

Առաջին մենամարտում Չալոյանը հաղթել էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Օրի Դելիշեսին:

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով: Հայաստանի օլիմպիականհավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկելեզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի4-ին: 

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանըորակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել և ավարտել են իրենց ելույթներն Օլիմպիականխաղերում:

 

Վարվառա Հայրապետյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում