Իրավունք

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը /լրացված/

1 րոպեի ընթերցում

ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը /լրացված/

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: «Քիչ առաջ հայտարարվեցին ՄԻԵԴ դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ձայների բացարձակ մեծամասնությամբ դատավոր է ընտրվել Արմեն Հարությունյանը»,- գրել է նա: ԵԽԽՎ պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ Արմեն Հարությունյանն ընտրվել է ինը տարի ժամկետով և պաշտոնը կստանձնի ոչ ուշ, քան ընտրվելուց հետո 3 ամսվա ընթացքում: Հայաստանի Հանրապետության կողմից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում առաջադրվել էին 3 թեկնածուներ՝ Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Լիանա Հակոբյանը։ ԵԽԽՎ՝ դատավորների ընտրության հանձնաժողովը, որի կազմում է հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը, երաշխավորել էր Արմեն Հարությունյանի թեկնածությունը, ով փոքր առավելություն էր ունեցել Լիանա Հակոբյանի նկատմամբ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում