Սպորտ

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ստավանգերի մրցաշարի 6-րդ տուրում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ստավանգերի մրցաշարի 6-րդ տուրում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստաի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ստավանգերի մրցաշարի հերթական տուրում:

Արոնյանը նորվեգական գերխոշոր մրցաշարի 6-րդ տուրում միավորը կիսեց Անիշ Գիրիի հետ: Այս տուրից հետո հայ շախմատիստը ունի 2,5 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Թոփալովը 5,5 միավորով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լեւոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում