Սպորտ

Լևոն Արոնյանը վերջապես հաղթանակ տոնեց Ստավանգերի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը վերջապես հաղթանակ տոնեց Ստավանգերի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց նորվեգական գերխոշոր մրցաշարում:Արոնյանի մրցակիցը 5-րդ տուրում Ֆաբիանու Կարուանան էր: Հայ շախմատիստին հաջողվեց 4 տուրից հետո առաջին անգամ հաղթել:«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այժմ Արոնյանն ունի 2 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը: Առաջատարը 4,5 միավորով Թոփալովն է:

Լեւոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում