Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/21. Ցեղասպանության թեմայով ստեղծագործությունները՝ մեկ գրքում

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/21. Ցեղասպանության թեմայով ստեղծագործությունները՝ մեկ գրքում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել: Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակած երկու ուշագրավ գիրք՝ երկու խորագրի ներքո:

Հայ գրականություն

Թաթուլ Հուրյան, Բանաստեղծություններ

Գրքում ընդգրկվել են Հայրենական Մեծ պատերազմում զոհված Թաթուլ Հուրյանի (1912-1942) լավագույն բանաստեղծություններն ու պոեմները: Երկերը ժամանակին բարձր են գնահատվել գրական միջավայրում: Կազմեց Արքմենիկ Նիկողոսյանը: Գիրքը հրատարակել է «Արմավ»-ը՝ պետական պատվերով:

Քրեստոմատիա

Հայոց Եղեռնի քրեստոմատիա

Գրքում ներառված են Հայոց Եղեռնի թեմայով գրված արևելահայ, սփյուռքահայ 33 գրողների արժեքավոր ստեղծագործություններ, նրանց մասին ուշագրավ նյութեր և հեղինակի կողմից կազմած բացատրական համառոտ բառարան: Հեղինակ՝ Նարեկ Սուքիասյան: Գիրքը հրատարակել է «Էդիթ Պրինտ »-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում