Գերմանիայի 12 քաղաքների քաղաքապետերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ և գլխավորությամբ Երևան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետերից կազմված ֆուտբոլի հավաքականը, որն ընկերական հանդիպում է ունենալու Երևանի քաղաքապետարանի թիմի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ քաղաքապետերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սուրբ նահատակների հիշատակին։

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, այնուհետև այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել փաստագրական ցուցադրությանը, ապա գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Հայերեն English Русский

Մարզումները, հավաքները, ջանասեր աշխատանքն այն գինն է, որը «վճարում ենք» մեդալի համար. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյան

Եվրոպական ինդեքսներ - 23/09/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 23/09/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 23/09/26

Նավթի գներն աճել են - 23/09/26

Նիկոլ Փաշինյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր

Փաշինյանն ու Միցոտակիսը պատրաստակամություն են հայտնել համագործակցել Հայաստան-Հունաստան հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը