Տարածաշրջանային

Թուրքիայի նախկին նախագահը հոսպիտալացվել է

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի նախկին նախագահը հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի 10-րդ նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերին հունիսի 18-ի գիշերը տեղափոխել են Անկարայի հիվանդանոց առողջական վիճակի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:Անկարայի հիվանդանոցից արած պարզաբանման մեջ հաղորդվել է, որ նախագահի մոտ լուրջ խնդիրներ չեն հայտնաբերվել, և արդեն առավոտյան նրան հիվանդանոցից դուրս կգրեն:

Սեզերը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007թթ.: Իսկ 1998-2000 թվականներին գլխավորել է երկրի Սահմանադրական դատարանը:

2015 թվականը Թուրքիայի նախագահների համար լավ չի սկսվել: Մայիսի 10-ին 98 տարեկանում մահացել էր Թուրքիայի 7-րդ նախագահ, 1980 թվականին ռազմական հեղաշրջման առաջնորդ Քենան Էվրենը: Հունիսի 15-ին կյանքի 91-րդ տարում վախճանվել էր Թուրքիայի 9-րդ նախագահ Սուլեյման Դեմիրելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում