Շառլիզ Թերոնը չեղյալ Է հայտարարել Շոն Փենի հետ նշանադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասաններ Շառլիզ Թերոնը եւ Շոն Փենը բաժանվել են մեկուկես տարվա հարաբերություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է US Weekly հրատարակությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Խզման նախաձեռնող Է դարձել 39-ամյա դերասանուհին:

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ Թերոնը նշանը հետ տալու որոշում Է կայացրել Կաննի փառատոնից հետո, որտեղ նրան ուղեկցել Է Փենը: Ինչպես նշել Է E! Online-ը, վերջին անգամ դերասանները միասին հայտնվել են Life Ball բարեգործական միջոցառման ժամանակ, որը կայացել Է մայիսի 16-ին Վիեննայում:

Դերասաններն սկսել Էին հանդիպել 2013 թվականի դեկտեմբերին, իսկ մեկ տարի անց նրանք որոշել Էին ամուսնանալ: Հարսանիքի պաշտոնական օրը չի հաղորդվել: Մարտ ամսին զույգի ընկերները պատմել են, որ Փենը որոշել Է որդեգրել Թերոնի երեքամյա որդուն:

Շառլիզ Թերոնը, որը խաղացել Է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Սատանայի փաստաբանը», «Քաղցր նոյեմբեր» եւ «Հրեշը» (վերջինը նրան «Օսկար» Է բերել), Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից տղայի Է որդեգրել 2012 թվականի մարտին եւ նրան անվանել Ջեքսոն: Դերասանուհին կենսաբանական երեխաներ չունի:

54-ամյա Շոն Փենը, որը նկարահանվել Է, մասնավորապես, «Կարմիր բարակ գիծ», «21 գրամ» եւ «Կենաց ծառը» կինոնկարներում, արդեն դաստիարակում Է որդուն եւ դստերը դերասանուհի Ռոբին Ռայթի հետ ամուսնությունից:

Հայերեն Русский

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար

ԱՄՆ-ի հարվածներն իրանական նավերին հանգեցնում են լարվածության սրման. Իրանի ԱԳՆ

ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

Ծրագրավորողների միջազգային օր․ Հայաստանում ի՞նչ սարքավորումներ ու աքսեսուարներ են պահանջված և ի՞նչ նվիրել ծրագրավորողին

Պուտինը և Թրամփը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ԱԽՏՀ գագաթնաժողովում ՌԴ-ԱՄՆ-Չինաստան եռակողմ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետը ժամանել է Փարիզ

Զարուհի Բաթոյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանն ու Իրանը բարեկամական մթնոլորտում քննարկում են բոլոր հարցերը. Սարգիս Խանդանյան

Թրամփը Սպիտակ տան իր մի քանի օգնականի 45 000 դոլար է նվիրել տոների կապակցությամբ. AP