Սպորտ

Լևոն Արոնյանը պարտությամբ մեկնարկեց Ստավանգերի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը պարտությամբ մեկնարկեց Ստավանգերի մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը պարտությամբ մեկնարկեց Ստավանգերի գերխոշոր մրցաշարում: Դասական պարտիաների առաջին տուրում Արոնյանի մրցակիցը Վաշիե-Լագրավն էր: Հայ շախմատիստը չկարողացավ առավեության հասնել: Մյուս պարտիաներում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը պարտվեց Վեսելին Թոփալովին, իսկ Անիշ Գիրին հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին: ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրան պարտության մատնեց Համերին: Միակ պարտիան, որտեղ գրանցվեց խաղաղ արդյունք, դա Անանդ-Կարուանա պարտիան էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լեւոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում