ՄԻԵԴ-ը բավարարել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» հայցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 16-ին «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշում է ընդունել` արձանագրելով, որ Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՄԻԵԴ կայացրած որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանը խախտել է կոնվենցիայի 1-ին (սեփականության պաշտպանությունը), 8-րդ (անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունք) և 13-րդ (արդյունավետ հատուցման իրավունք) հոդվածները:

Դատարանի որոշմամբ` Ադրբեջանը պարտավորված է եղել ապահովել Սարգսյանի իրավունքները, ինչը, սակայն, չի արել: «Այն փաստը, որ խաղաղ բանակցությունները շարունակվում են, չի ազատում կառավարությանն այլ քայլերի գնալու պատասխանատվությունից»,- նշվում է դատարանի որոշման մեջ: ՄԻԵԴ-ի վճիռը սահմանում է, որ Սարգսյանի իրավունքները պետք է վերկանգնվեն և նրան պետք է փոխհատուցում վճարվի:

Եվրոպական դատարանը հունիսի 16-ին վերջնական որոշում է կայացրել նաև «Չիրագովը և մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով` բավարարելով ադրբեջանական կողմի բողոքը:

Չիրագովները դատարանից պահանջում են իրենց կորցրած ունեցվածքի համար Հայաստանից գանձել վնասների փոխհատուցում՝ 7.9 մլն եվրոյի չափով: Սարգսյանները Ադրբեջանից պահանջում են մոտ 570 հազար եվրոյի չափով փոխհատուցում: Այս հարցի վերաբերյալ վճռի կայացումը դատարանը հետաձգել է 12 ամսով՝ կողմերին հնարավորություն տալով բանակցային ճանապարհով սահմանել երկուստեք ընդունելի փոխհատուցման չափը:

Ադրբեջանի դեմ ՀՀ քաղաքացի Մինաս Սարգսյանի հայցով Եվրոպական դատարանի առաջին լսումը կայացել է 2010թ.-ի սեպտեմբերին: Մ. Սարգսյանը 2006 թվականի օգոստոսի 11-ին հայց է ներկայացրել իր տան քանդման եւ սեփական բնակավայրից բռնի արտաքսվելու, իր սեփականությունը տնօրինելու եւ օգտագործելու իրավունքի ոտնահարման, անձնական եւ ընտանեկան կյանքի իրավունքի ոտնահարման, Ադրբեջանում մի շարք հայկական գերեզմանատների վերացման, բռնի ուժով հայերին սեփական բնակավայրերից արտաքսելու, ազգային եւ կրոնական պատկանելության պատճառով խտրականությունների, ինչպես նաեւ հայերի հանդեպ կիրառված բռնության փաստերի նկատմամբ կառավարության անգործության դեմ: Ադրբեջանն այդ հայցի լսումների ընթացքում հանդես է գալիս որպես պատասխանող, Հայաստանը՝ 3-րդ կողմ:

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործի մեղադրող կողմի ներկայացուցիչներն Ադրբեջանի 7 քաղաքացի են, ովքեր բոլորն էլ ներկայացել են որպես Լաչինի նախկին քրդեր, իրենց գանգատում պնդել են, որ մինչեւ հակամարտությունը իրենք բնակվել են Լաչինում, որտեղ ունեցել են գույք` բնակարան, ավտոմեքենա եւ այլն: Պատերազմի արդյունքում նրանք ստիպված են եղել լքել իրենց ունեցվածքը, եւ այժմ չկա մոտակա ժամանակահատվածում իրենց կողմից իրենց գույքը տնօրինելու հնարավորություն ստանալու հեռանկար:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում