Սպորտ

Լևոն Արոնյանը Ստավանգերի կայծակնային շախմատի մրցաշարում 6-րդն էր

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը Ստավանգերի կայծակնային շախմատի մրցաշարում 6-րդն էր

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը Նորվեգիայում ընթացող մրցաշարի կայծակնային մրցաձևում զբաղեցրել է 6-րդ տեղը: Հայ շախմատիստը, 9 հնարավորից հավաքելով 5 միավոր, զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Առաջին տեղում 6,5 միավորով Վաշիե-Լագրավն էր: ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարուա Նակամուրան երկրորդն էր, իսկ աշխարհի չեմպիոնը Մագնուս Կարլսենը` 3-րդը: Հունիսի 16-ից մեկնարկում են դասական պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լեւոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում մասնակցում է «Նորվեգական շախմատ-2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցներն են Կարլսենը, Կարուանան, Անանդը, Նակամուրան, Թոփալովը, Գրիշչուկը, Գիրին, Վաշիե-Լագրավը, Համերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում