Տարածաշրջանային

Թուրքիան դեռ սպասում է և չի ուղարկի Ցեղասպանության պատճառով հետ կանչված դեսպաններին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան դեռ սպասում է և չի ուղարկի Ցեղասպանության պատճառով հետ կանչված դեսպաններին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության վերաբերյալ տարբեր երկրների գործադիր և օրենսդիր մարմիններում ընդունված բանաձևերի հետևանքով Անկարա կանչված թուրք դեսպաններն առաջիկայում հետ չեն ուղարկվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվականը, այս մասին, անդրադառնալով Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման փաստին, լրագրողների հետ զրույցում նշել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:

«Այդ խոսքը (խմբ.- ցեղասպանություն) առաջին անգամ կիրառած երկրների դեսպաններին քննարկումների համար հետ ենք կանչել: Տվյալ փուլում չի ակնկալվում, որ այդ դեսպանները մոտակա ժամանակներս վերադառնան իրենց պաշտոններին»,- ասել է Բիլգիչը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի ընդունման հետևանքով ներկայում Թուրքիան դեսպան չունի Վատիկանում, Լյուքսեմբուրդում, Ավստրիայում և Բրազիլիայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում