Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մշտապես հոգածությամբ է մոտեցել համայն հայությանը հուզող հարցերին. Սերժ Սարգսյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն հունիսի 10-ին ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի պատվիրակությանը՝ Գլխավոր քարտուղար, դոկտոր Օլավ Թվեյթի գլխավորությամբ: Նախագահը պատվիրակության հետ միասին հյուրընկալել է նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ում նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործադիր կոմիտեի հերթական նիստը: Այն անցկացվում է Հայաստանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, ինչպես նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսի ԵՀԽ-ում համանախագահության առիթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Սերժ Սարգսյանը կարևորել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գործունեությունը, որին Հայ Առաքելական եկեղեցին անդամակցում է ավելի քան կես դար: Նախագահը երախտագիտությամբ է նշել, որ խորհուրդը մշտապես հոգածությամբ է մոտեցել համայն հայությանը հուզող հարցերին՝ դեռևս 1983թ. ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Հանրապետության Նախագահն ընդգծել է մեր ժողովրդի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու առանձնահատուկ նշանակությունը, որը հայոց պետականության երկարատև բացակայության պայմաններում մշտապես եղել է ազգապահպանության կարևոր կենտրոն: Հայաստանի անկախության վերականգնումից հետո էլ, Նախագահի խոսքով, եկեղեցին և պետությունը սերտորեն համագործակցում են՝ ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության հարատևության ու բարօրության:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ ԵՀԽ հայաստանյան հավաքը կանցնի ջերմ մթնոլորտում՝ նպաստելով ինչպես խորհրդի օրակարգային հարցերի նպատակների իրականացմանը, այնպես էլ նոր խթան և շունչ հաղորդելով Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հետ երկխոսությանը:

Հանդիպման ժամանակ Նախագահը բարձր է գնահատել ս.թ. ապրիլին Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Գլխավոր քարտուղար, դոկտոր Օլավ Թվեյթի այցը Հայաստան՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին՝ այդ թվում Սրբադասման արարողությանը մասնակցելու նպատակով: Նախագահն առանձնակի շնորհակալություն է հայտնել նրան և Գերաշնորհ Տ. Վիգեն արք. Այկազյանին՝ ս.թ. մայիսին Վաշինգտոնի Մայր տաճարում էկումենիկ աղոթքի կազմակերպման գործում նշանակալի ավանդի համար:

Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում հայ ժողովուրդը մշտապես զգացել է համամարդկային արժեքներ դավանող իր բարեկամների աջակցությունը, որը նորովի դրսևորվեց այս տարի ապրիլի 12-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված՝ իր տեսակի մեջ աննախադեպ պատարագով:

Նախագահը կարևորել է նաև Եկեղեցիների համաշխարհային խորհրդի՝ կրոնական հանդուրժողականություն տարածելու առաքելությունը: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս երկխոսության, հանդուրժողականության, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու օգտին, և այդ սկզբունքային դիրքորոշումը վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:

ԵՀԽ գործադիր կոմիտեի պատվիրակությունը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին` հանդիպման և ջերմ հյուրընկալության համար, ընդգծելով, որ պատվիրակությունը Հայաստանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արդարության և խաղաղության իր ուխտը կատարելու, ինչպես նաև ավելի ամրապնդելու Հայ եկեղեցու և Քույր եկեղեցիների միջև ձևավորված հարաբերությունները՝ միտված եկեղեցիների միջև եղբայրական կապերի զորացմանը:

Հայերեն English Русский

Երկքաղաքացիները կկարողանան այլ երկրի վարորդական վկայականով 1 ամիս երթևեկել ՀՀ-ում․ ՆԳՆ

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ պետք է անել արգանդի պարանոցի քաղցկեղը կանխարգելելու համար

Սաուդյան Արաբիան արձագանքել է Գազայի հատվածի կառավարումը ստանձնելու մասին Թրամփի հայտարարություններին

Թրամփը հայտարարել է, որ կայցելի Գազա, Իսրայել և Սաուդյան Արաբիա

ԱՄՆ-ն դուրս է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից, կդիտարկի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հետագա անդամակցությունը

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

«Պատկերային լուծումները Սուրենյանցի կտավներում». Մոսկվայում ներկայացվել են հայ անվանի արվեստագետի ստեղծագործական յուրահատկությունները

Մերձավանում կրակոցներ են հնչել․ կա մեկ զոհ և մեկ վիրավոր

Պատգամավորն առաջարկում է բարձրացնել շահումով խաղերի ոլորտի կազմակերպությունների հարկային բեռը

Զելենսկին հայտարարել է, որ մարտերի ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 45 100 զինծառայողի