Սպորտ

Տիգրան Պետրոսյանը շարունակում է հաջող ելույթները բուլղարական մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Տիգրան Պետրոսյանը շարունակում է հաջող ելույթները բուլղարական մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արագ շախմատի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը շարունակում է հաջող ելույթները բուլղարական մրցաշարում:

Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում անցկացվող օփենում երկու տուրից հետո վաստակել է 2 միավոր եւ մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանն ունի 1,5 միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Բուլղարիայում անցկացվող մրցաշարը մեկնարկել է հունիսի 8-ին և կեզրափակվի հունիսի 16-ին: Այն բաղկացած է 9 մրցափուլից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 16 հազար 500 եվրո:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում