Հայոց ցեղասպանություն

Փարիզում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գիտաժողով

1 րոպեի ընթերցում

Փարիզում կայացել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գիտաժողով

ՓԱՐԻԶ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ֆիլիպ Կալտենբախի նախաձեռնությամբ Փարիզում կայացել է «Ֆրանսիա՝ երկիր, որն ընդունեց Հայոց ցեղասպանությունից փրկված հայերին» խորագրով գիտաժողով, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d'Arménie-ն, գիտաժողովում պատմաբան Իվ Թերնոնը ներկայացրել է պատմական ժամանակաշրջանն ու այն պայմանները, որոնց մեջ գտնվող Ֆրանսիան ընդունել է փախստականներին:

Վալերի Թորանյանը ներկայացրել է իր ընտանիքի պատմությունն ու այն սարսափը, որով անցել է նրա տատիկը: Նա շեշտել է, որ այդ հայերն ու նրանց սերունդները Ֆրանսիան ընդունել են որպես երկրորդ տուն եւ նպաստել ինչպես Ֆրանսիայի կայացմանը, այնպես էլ հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը:

Սենատում Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Էսթեր Բենբասան էլ պատմել է Ստամբուլում անցկացրած իր մանկության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում