Բաշար ալ Ասադը հայ պատգամավորներին խոստացել է մոտ ապագայում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը խոստացել է, որ Սիրիան մոտ ապագայում կհամալրի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքը: Ասադն այս մասին հայտնել է հունիսի 1-5-ը աշխատանքային այցով Սիրիա մեկնած հայ պատգամավորների հետ հանդիպմանը: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին Սիրիայի Նախագահի հետ հանդիպման արդյունքները ներկայացրեց ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տաճատ Վարդապետյանը: Նա հայտնեց, որ Սիրիայում իրենք հանդիպումներ և քննարկուներ են տեղի ունեցել Սիրիայի խորհրդարանի այն հանձնաժողովների ղեկավարների հետ, որոնք քննարկել և դատապարտել էին Հայոց ցեղասպանությունը: «Մենք մեր հանդիպումներում հույս հայտնեցինք, որ Սիրիայի խորհրդարանում այս գործընթացը կունենա շարունակական բնույթ և կհասնի իր տրամաբանական ավարտին: Նախագահ Ասադի հետ հանդիպման ժամանակ ևս այդ հարցը քննարկվեց և նա նշեց, որ մոտ ապագայում Սիրիան անպայման համալրելու է այն երկրների ցանկը, որոնք ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վարդապետյանը:

Պատգամավորը նշեց, որ հայ պատգամավորների այցի հիմնական նպատակը Սիրիայում ապրող հայերի խնդիրներին ծանոթանալը և դրանց լուծման ուղիների որոնումն է եղել: «Մեր հանդիպումները Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում անցել են ամենաբարձր մակարդակով: Մեզ ընդունեց Սիրիայի Հանրապետության Նախագահը, և կարող եմ ասել, որ նրա վերաբերմունքը հայ ժողովրդի, Սիրիայի հայ համայնքի հանդեպ միայն հարգանքի է արժանի»,- նշեց պատգամավորը:

Նա հայտնեց, որ Սիրիայի Նախագահը կարևորել է հայ համայնքի դերը երկրի պետական կյանքում: Իսկ Սիրիայի խորհրդարանի խոսնակն աննախադեպ է համարել Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: «Սիրիայի վարչապետի և արտգործնախարարի հետ հանդիպումը ևս անցավ փոխըմբռնման մթնոլորտում: Միայն վարչապետն ափսոսանք հայտնեց, որ Հայաստանի և Սիրիայի միջև կնքված 57 պայմանագրերն արդյունավետ չեն գործում՝ ելնելով այն իրողությունից, որի մեջ գտնվում է Սիրիան»,- ասաց Վարդապետյանը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ն դեմ է քվեարկել Equal Earth նախագծի աջակցությանը միտված ՄԱԿ-ի բանաձևին

Սեուտայի բնակիչները փորձել են դադարեցնել ներգաղթյալների համար կենտրոնի շինարարությունը

ՀԷՑ-ում քննարկվել է ներդրումային ծրագրերի ընթացքը

Միացյալ Նահանգները թուրքական բանկ են ներառել Իրանին առնչվող պատժամիջոցների ցանկում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. վարչապետը մասնակցել է ջրային ոլորտի աշխատաժողովին

Հանքարդյունաբերական ընկերության կողմից հողը փչացնելու վերաբերյալ քրեական վարույթով պատճառված 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է

Երևանում մեկնարկել է «Armenia Expo-2026» միջազգային ցուցահանդեսը

Մոլդովայի խորհրդարանի խոսնակը մերժել է երկրում ՌԴ-ի նշանակած դեսպանի մեղադրանքները․ Moldpres

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ ԵՄ բյուջեն այս տարի լուրջ մարտահրավեր է․ BTA