Սպորտ

Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի Ստավանգերի մրցաշարին:

Լևոն Արոնյանը հունիսի 15-26-ը Ստավանգերում կմասնակցի «Նորվեգական շախմատ 2015» գերմրցաշարին: Նրա մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանու Կարուանան, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Վեսելին Թոփալովը, Ալեքսնադր Գրիշչուկը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը և Ջոն Համերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիան:

Ստավանգերի մրցաշարի գործող չեմպիոնը Սերգեյ Կարյակինն է: Այս մրցաշարը համարվում է ուժեղագույն մրցաշարերից մեկը: Բացի պրոֆեսիոնալ շախմատիստներից, մրցաշարին կից անցկացվում է շախմատային մրցաշար դպրոցականների համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում