Շոու բիզնես

Թամար Կապրելյանը ճանաչվել է «Եվրատեսիլ 2015»-ի թոփ մոդել

1 րոպեի ընթերցում

Թամար Կապրելյանը ճանաչվել է «Եվրատեսիլ 2015»-ի թոփ մոդել

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը «Եվրատեսիլ 2015» միջազգային մրցույթում ներկայացնող «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանը ճանաչվել է «Eurovision's Next Top Model»: Հայ երգչուհին հաղթել է Wiwibloggs կայքի հայտարարած ամենամյա մրցույթում, որը մրցույթի ընթացքում քվեարկություններ է կազմակերպում՝ պարզելու ամենագեղեցիկ երգչուհուն, երգչին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով wiwibloggs կայքի տեսանյութը, Թամարը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին աջակցության և իր համար քվեարկելու համար: Նա նաև կոչ է արել հետևել իրեն սոցիալական ցանցերում:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Մրցույթում հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը՝ «Heroes» երգով: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը երգի միջազգային մրցույթում չհայտնվեց լավագույն տասնյակում. այն զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Հայկական խումբը հանդես եկավ «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում