Տարածաշրջանային

Էրզրումում քրդական կուսակցության ներկայացուցիչների վրա հարձակում են գործել

1 րոպեի ընթերցում

Էրզրումում քրդական կուսակցության ներկայացուցիչների վրա հարձակում են գործել

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Էրզրում քաղաքում քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից նախաձեռնած միտինգից առաջ անհայտ անձինք հարձակվել են կուսակցության ներկայացուցիչների վրա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, հարձակումը տեղի է ունեցել միտինգի կազմակերպման ժամանակ:

Հարձակվողները հայտարարել են, որ թույլ չեն տալու քրդական կուսակցությանը հանրահավաք իրականացնել և սկսել են քարեր նետել: Ոստիկանությունը միջամտել է տեղի ունեցող իրադարձությանը և կիրառել է արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ: Էրզրումում քրդական կուսակցության հանրահավաքին նախատեսում էր մասնակցել նաև կուսակցության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները կմեկնարկեն հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածուներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում