Եգիպտական «Ալ Ահրամ»-ն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտական հեղինակավոր «Ալ Ահրամ» օրաթերթում լույս է տեսել եգիպտացի ճանաչված հրապարակախոս, միջազգային իրավունքի մասնագետ Այման Սալամայի արաբերեն հոդվածը` Հայոց ցեղասպանության մասին։

«Ցեղասպանությունը՝ միջազգային հանցագործությունների հանցագործություն» հոդվածում հեղինակը հաստատում է, որ 1915թ. օսմանյան իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացված ոճիրը ցեղասպանություն է՝ համաձայն 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիայի դրույթների։

«Ցեղասպանությունը ցնցել է մարդկային խիղճը, գլոբալ համակարգը, մարդկային արժանապատվությունն ամբողջությամբ։ Այդ սարսափելի հանցանքը, դրա եղկելի գործերը պատմության մատյանում գրանցված են սևով։ Այն ոչ միայն ոտնահարում է միջազգային իրավունքը, այլև երկնային բոլոր կրոնները: Դա մարդկային ամբողջ հանրության գոյության իրավունքի մերժումն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծում է հոդվածագիրը։

Այման Սալաման, ով մասնակցել է ապրիլի 22-ից 23-ը Երևանում կայացած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, մանրամասն կերպով հիմնավորում է 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը։ Ըստ նրա՝ Թուրքիայի ժխտողականությունն անհամատեղելի է բարոյական, մարդկային և իրավական արժեքների հետ և Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական և ոչ պաշտոնական հարաբերությունները նորմալացնելու գլխավոր խոչընդոտն է։

Քննադատելով Անկարայի կեցվածքը՝ Սալաման գրում է. «Ներկայիս թուրքական կառավարությունը պնդում է, որ 1915թ. հայերից զոհ է գնացել ընդամենը 300 հազար մարդ, որոնք, իբր, մահացել են սոսկ եղանակային վատ պայմանների, սովի և ծարավի պատճառով, թե իբր նրանց ուղեկցող թուրք զինվորները մի փամփուշտ անգամ չեն արձակել` հայերին սպանելու համար»։

Հեղինակը եզրափակում է, որ անցյալում մարդու իրավունքների ոտնահարումների մասին ճշմարտության իմացությունը հասարակություններին ուժ է տալիս կանխարգելելու նմանատիպ իրադարձությունների կրկնությունը, ինչպես նաև օգնում է հաշտեցմանը։ Իրազեկված լինելը հիմնարար անհրաժեշտություն է պառակտումների և բաժանարար գծերի վերացման համար։

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը