Տարածաշրջանային

Եվրամիությունը Վրաստանին ցուցաբերվող ամենամյա օգնությունն ավելացրել Է մինչեւ 100 մլն եվրո

1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը Վրաստանին ցուցաբերվող ամենամյա օգնությունն ավելացրել Է մինչեւ 100 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Վրաստանի ամենամյա օգնությունը 65 միլիոնից ավելացրել Է մինչեւ 100 մլն եվրո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Թբիլիսիում հայտարարել Է Արտաքին կապերի եվրոպական ծառայության՝ Ռուսաստանի, «Արեւելյան գործընկերության» եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերի, տարածաշրջանային համագործակցության եւ ԵԱՀԿ-ի հետ համագործակցության դեպարտամենտի տնօրեն Գունար Վիգանդը:

Մամուլի ասուլիսը տեղի Է ունեցել Վրաստան-Եվրամիություն ասոցացման գծով կոմիտեի առաջին նիստից հետո, որը ԵՄ-ի կողմից ղեկավարել Է Վիգանդը, իսկ վրացական կողմից՝ ԱԳ փոխնախարար Գիգի Գիգիաձեն:

«Վրաստանը մեծապես հարգում Է ԵՄ-ի տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը, որը նա ցուցաբերում Է տարբեր ծրագրերով եւ տարբեր գործիքներով»,-հայտարարել Է Գիգիաձեն, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում