Ռեժիսոր Քլինթ Իսթվուդը ձեռնամուխ կլինի «Հուդզոնի հրաշքը» նոր ֆիլմի նկարահանումներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Քլինթ Իսթվուդը հայտարարել Է իր հերթական ֆիլմի վրա աշխատանքն սկսելու մասին, որի սյուժեի հիմքում ընկած Է օդաչու Չեսլի Սալենբերգերի կենսագրությունը: Վերջինս համաշխարհային ճանաչում Է ստացել այն բանից հետո, երբ 2009 թվականի հունվարին կարողացավ անսարքին ինքնաթիռն իջեցնել Հուդզոն գետի վրա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կինոնկարն ստացել Է «Հուդզոնի հրաշքը» անվանումը: Նկարահանումները կսկսվեն այս աշնանը:

Ռեժիսորն իր նոր նախագծի մասին հայտնել Է հոբելյանական հանդիսությունների ժամանակ, որոնք նվիրված Էին նրա 85-ամյակին: Մայիսի 31-ին Իսթվուդն իր ծննդյան օրը նշել Է ընտանեկան շրջապատում, իսկ այս շաբաթվա սկզբին նա այն նշել Է ավելի լայն ձեւաչափով՝ հոլիվուդյան խոշորագույն կինոստուդիաների ղեկավարների մասնակցությամբ:

Ըստ որոշ տվյալների, գլխավոր դերը կարող Է բաժին հասնել հանրաճանաչ դերասան Հարիսոն Ֆորդին, որը մոլի օդաչու Է եւ մեկ անգամ չԷ, որ Էքստրեմալ իրավիճակներում Է եղել օդում:

Կինոնկարի դիստրիբյուտրն Է դարձել The Walt Disney Company կինոընկերությունը:

«Ես ուրախ եմ, որ ֆիլմը նկարահանելու Է Քլինթ Իսթվուդը,-հունիսի 2-ին հայտարարել Է 64-ամյա Սալենբերգերը:-Ավելի լավ թեկնածու անհնարին Էր գտնել»:

2009 թվականի հունվարի 15-ին Airbus A320 ինքնաթիռը՝ 155 ուղեւորներով եւ անձնակազմի անդամներով, Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավայանից թռչելիս հայտնվել Էր թռչունների երամի մեջ, ինչի հետեւանքով լռվել Էին օդանավի երկու շարժիչները:

Անձնակազմի հրամանատար Սալենբերգերը կարողացավ շրջել ինքնաթիռը եւ այն իջեցնել գետի մակերեւույթի վրա: Բոլոր մարդիկ փրկվեցին, իսկ օդաչուն համընդհանուր ճանաչում ստացավ պրոֆեսիոնալիզմի եւ խիզախության համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` ТАСС/EPA

Հայերեն Русский

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին