Տարածաշրջանային

Էրդողանի դրդմամբ հարձակվել են ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա

1 րոպեի ընթերցում

Էրդողանի դրդմամբ հարձակվել են ընդդիմադիր կուսակցության գրասենյակի վրա

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրասենյակի վրա անհայտ անձինք հարձակում են գործել:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Կուսակցության անդամ Բարըշ Սուլուն, ով նաև թուրքական մեջլիսի պատգամավոր դառնալու առաջին համասեռամոլ թեկնածուն է, համոզմունք է հայտնել, որ հարձակման սադրիչը եղել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սուլուն պնդել է, որ հենց Էրդողանի ելույթներից մեկում արված հայտարարությունն է եղել պատճառը, որ սրվեն տրամադրությունները Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ:

Մայիսի 28-ին Էրդողանը ժողովրդի առաջ ունեցած ելույթում ասել էր. «Մենք Էսքիշեհիրում համասեռամոլ թեկնածու չենք առաջադրում: Մենք նման խնդիր չունենք»:

Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում