1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պատրաստ Է մինչեւ 100 հազար տոննա ծովամթերք մատակարարել Ռուսաստանին, ռուսական կողմի համաձայնության դեպքում լրացուցիչ համաձայնագրի կնքում չի պահանջվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Իրանի ձկնորսության եւ ձկնաբուծության «Շիլաթ» կազմակերպության տնօրեն Սեյեդ Հասան Սալեհին:
«Մենք մեծ հույսեր ունենք, որ այս տարի Էլ ավելի շատ ծովամթերք կկարողանանք արտահանել ռուսական շուկա»,-ասել Է Սալեհին, հավելելով, որ Իրանը տարեկան «ավելի քան 100 հազար տոննա ծովամթերք» Է մատակարարում տարբեր երկրների:
«Մեզ համար այժմ առաջնային Է դառնում ռուսական շուկան»,-ընդգծել Է նա: