Կրակովում կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված է գիտաժողով

2 րոպեի ընթերցում

ԿՐԱԿՈՎ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրակովի՝ Լեհաստանի արվեստների և գիտությունների ակադեմիայում, մայիսի 30-ին կայացել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ցեղասպանություն. դա կատարվել է բազմաթիվ անգամ, սակայն առաջինը հայերի հանդեպ» թեմայով գիտաժողով, որին մասնակցել է նաև Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՀՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գիտաժողովը կազմակերպել էին Լեհաստանի արվեստների և գիտությունների ակադեմիայի Արևելյան Եվրոպայի հանձնաժողովը, Կրակովի Յագելոնյան համալսարանի Էթնոլոգիայի և ազգագրագիտության ինստիտուտը և Կրակովի Հայկական մշակութային ընկերակցությունը:

Բացման խոսքով հանդես են եկել դեսպան Ղազարյանը և Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսոր Քշիշտոֆ Ստոպկան: Այնուհետև Հայոց ցեղասպանությանը վերաբերող ծավալուն զեկույցով հանդես է եկել Փարիզից հատուկ հրավիրված պրոֆեսոր Ռայմոնդ Գևորգյանը:

Գիտաժողովի շրջանակներում Լյուբլինից հրավիրված պրոֆեսոր Վլադիմիր Օսադչին ներկայացրել է Լեհաստանի հայ համայնքի երևելի գործիչներից մեկին՝ Լվովի Կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Յոզեֆ Թեոդորովիչի կյանքին և գործունեությանը վերաբերող նոր հրատարակված գիրքը:

Գիտաժողովի ընթացքում «Հայերի ցեղասպանության մշակութային հետևանքները պատմական և ժամանակակից տեսանկյունից» խորագրով քննարկման ժամանակ առանձին զեկույցներով հանդես են եկել Կրակովի Յագելոնյան համալսարանի պրոֆեսորներ, դոկտոր Ռենատա Կրոլ Մազուրը, դոկտոր Դորոտա Ժիետեկը, դոկտոր Անդժեյ Ժիետեկը, դոկտոր Յակուբ Օսիեցկին և Լեհաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ազգագրագետ Կոնրադ Սիեկիերսկին:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան