Սփյուռք

Վերջին ամիսներին Հայաստան է ժամանել 500 սիրիահայ

2 րոպեի ընթերցում

Վերջին ամիսներին Հայաստան է ժամանել 500 սիրիահայ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում իրավիճակը գնալով վատանում է, ինչի հեևանքով Հայաստան ժամանող սիրիահայերի թիվն ավելանում է:

Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Հայաստանում հաստատված սիրիահայերի թիվն արդեն հասել է 13 հազարի: Ցավոք, Սիրիայում իրավիճակը գնալով ավելի է վատանում, ինչի արդյունքում վերջին ամիսների ընթացքում Հայաստան է եկել ևս 500 սիրիահայ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ընդգծեց Հակոբյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարության համար սիրիահայերի խնդիրների լուծումն առաջնային նշանակություն ունի:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ սիրիահայ երեխաների կրթության խնդիրները կարգավորվում են պետական բյուջեի միջոցներով: Բուհերում սովորող սիրիահայ ուսանողների ուսման վարձերը վճարվում են ինչպես պետական բյուջեի, այնպես էլ բարեգործական ընկերությունների հատկացրած միջոցների հաշվին: Սիրիահայերի առողջական խնդիրները ևս լուծվում են պետական բյուջեի հաշվին:

Կառավարությունը կարգավորում է նաև փոքր և միջին ձենարկատիրությամբ զբաղվող սիրիահայերի խնդիրները: Հրանուշ Հակոբյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ Հայատանում փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվում է շուրջ 100 սիրիահայ: «Մեզ համար շատ կարևոր է նաև սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպումը, ինչն ամեն տարի անում ենք: Այս տարին էլ բացառություն չէ, և մենք կազմակերպելու ենք հաճելի ամառային հանգիստ սիրիահայ երեխաների համար»,- եզրափակեց նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում