Սպորտ

Լևոն Արոնյանը 8-րդն է աշխարհում

1 րոպեի ընթերցում

Լևոն Արոնյանը 8-րդն է աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:

Հունիսի վարկանիշային աղյուսակում Արոնյանն ունի 2780 միավոր: Առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Լավագույն 10 շախմատիստների թվում են նաև Ֆաբիանու Կարուանան, Վիշի Անանդը, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդրա Գրիշչուկը, Սո Ուիսլին, Անիշ Գիրին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն 100-յակում են նաև Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում