«Նոր գիրք»-2/18. «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակած երկու ուշագրավ գիրք՝ երկու խորագրի ներքո:

Ժամանակակից գրականություն

Վահան Հովհաննիսյան, «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել»

Քաղաքական գործիչ, գրող ու մտավորական Վահան Հովհաննիսյանի կյանքի վերջին տարիների մտորումներն ամփոփող գիրքն ընթերցողին հասավ առանց գրողի մակագրության: Նրա վախճանից ամիսներ անց հրատարակվեց ու ընթերցողի դատին հանձնվեց «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գիրքը, որի առանձին գլուխները էլեկտրոնային տարբերակով հրապարակվել էին Վահան Հովհաննիսյանի կենդանության տարիներին, սակայն դրանք ամբողջացվեցին և գրքի վերածվեցին yerkir.am կայքի և ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» կոմիտեի նախաձեռնությամբ: «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գիրքը պետք է հրատարակվեր դեռ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, բայց այնպես ստացվեց, որ հրատարակումը հնարավոր դարձավ միայն մայիսի 28-ին: Գիրքը հրատարակել է «Լուսակն»-ը:

Դասական գործեր

Գուրգեն Մահարի, երկեր

Հատորում ընդգրկված են «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդության սեմին» վիպակները և «Երիտասարդություն» (անավարտ) վեպը: Չորս տասնամյակների ընթացքում հարկադիր և ոչ հարկադիր ընդհատումներով ստեղծված քառագրությունում պատկերված են գրողի գիտակցական կյանքի հազիվ տասնհինգ տարիները, որոնք եղել են հանգուցային հայ ժողովրդի ճակատագրում՝ ազատագրական շարժման դրսևորումները Վանում, ինքնապաշտպանական կռիվները, ցեղասպանությունն ու գաղթը, Հայաստանի առաջին հանրապետության ձևավորումը և խորհրդային առաջին ամիսների խմորումները: Հատորի խմբագիրներ՝ Վարդան Մաթևոսյան, Արքմենիկ Նիկողոսյան: Գիրքը հրատարակել է «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը