Քաղաքականություն

ԵԱՀԿ գործող նախագահը հունիսին 2-ին կժամանի Հայաստան

1 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ գործող նախագահը հունիսին 2-ին կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Հայաստան կայցելի հունիսի 2-3-ը: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նախատեսվում են Դաչիչի հանդիպումները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հայտնի է, որ մայիսի 31-ին Դաչիչը կմեկնի Ադրբեջան, այնտեղից էլ Վրաստան:

Սերբիան ԵԱՀԿ-ում նախագահում է 2015թ. հունվարի 1-ից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում