Մշակույթ

Կանադա, Բրազիլիա, Մեքսիկա…System of a Down-ի «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը շարունակվում է

3 րոպեի ընթերցում

Կանադա, Բրազիլիա, Մեքսիկա…System of a Down-ի  «Արթնացրեք հոգիները» շրջագայությունը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված System of a Down խմբի համաշխարհային շրջագայությունը շարունակվում է աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով խմբի պաշտոնական՝ systemofadown.com կայքը, «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության ընթացքում նախատեսվում է ևս մի քանի համերգ: Հունիսի 17-ին Միչիգանի Դետրոյթ քաղաքի «Էներջի» երաժշտական թատրոնում («Energy music theatre») տեղի կունենա խմբի հաջորդ համերգը: Այնուհետև հունիսի 19-ին երաժիշտները հանդես կգան Կանադայի Տորոնտո քաղաքի Մոլսոն կանադական ամֆիթատրոնում («Molson Canadian Amphitheartre» ): Մեկ օր անց SOAD-ի տղաներն «Amnesia Rockfest»-ի շրջանակում ելույթ կունենան կանադական Մոնտեբելո քաղաքում:

Բրազիլական Ռիո դե Ժանեյրո քաղաքը System of a Down խմբին կհյուրընկալի սեպտեմբերի 24-ին՝ «Rock in Rio»-ի շրջանակում: Այնուհետև հաջորդ օրը խումբը Սան Պաուլոյի «Anhembi Arena»-ում կարթնացնի մարդկանց հոգիները:

SOAD-ի տղաների հաջորդ կանգառը Չիլին է. սեպտեմբեր 27-ին Սանտյագո քաղաքի «Santiago Gets Louder» փառատոնի շրջանակում նախատեսվում է նրանց ելույթը, իսկ սեպտեմբերի 30-ին նրանք հանդես կգան Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքի «Estadio Geba» սրահում: Ըստ ժամանակացույցի՝ հոկտեմբերին ևս երկու համերգ է նախատեսված: Ամսվա երրորդ օրը խումբը ելույթ կունենա Կոլումբիայի Բոգոտա քաղաքի «Parque Deportivo»-ում, իսկ հոկտեմբերի 6-ին Մեքսիկայի Մեխիկո քաղաքի «Sports palace»-ում:

«Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության ընթացքում արդեն իսկ համերգներ են տեղի ունեցել Ինգլվուդ, Լոնդոն, Քյոլն, Լիոն, Բրյուսել, Ամստերդամ, Մոսկվա, Երևան քաղաքներում:

System of a Down խումբն աննկարագրելի համերգ պարգևեց հայ հանդիսատեսին: Հանրապետության հրապարակում ապրիլի 23-ին տեղի ունեցավ խմբի՝ Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայության երևանյան համերգը: Համերգի ընթացքում խումբը կատարեց յուրահատուկ ստեղծագործություններ.այն իսկապես մեծ արձագանք գտավ: Համերգի ժամանակ երգիչ Սերժ Թանկյանը հանդես եկավ հետաքրքիր և յուրահատուկ ելույթով, հետո էլ խոստովանեց, որ խումբը տպավորված է եղել համերգի մասնակիցների արձագանքով:

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Մշակույթ

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

Մշակույթ

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրերի շարքում է հոլիվուդյան դերասան Քևին Սփեյսին

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Մշակույթ

ARARAT-ն ու «Ոսկե ծիրան»-ը խոստանում են կինոփառատոնի տարբերվող մեկնարկ. հանրահայտ կարմիր գորգին այս տարի կփոխարինի հայկական գորգը

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Մշակույթ

Երևանի մնջախաղի պետական թատրոնը հանդես է գալիս 3 առաջնախաղով

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

Մշակույթ

Երևանի օպերային թատրոնի առաջատար պարողները հաղթել են միջազգային մրցույթում

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Մշակույթ

«Երաժշտական գրկախառնություն Խորվաթիայից Հայաստանին» բարեգործական համերգ՝ Գյումրիում

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Մշակույթ

Լեդի Գագայի «911» տեսահոլովակի հեղինակ Թարսեմ Սինգհը «Ոսկե ծիրան»-ի «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Մշակույթ

Հայաստանում առաջին անգամ իրականացվեց «ՔոչարՖեստ»ը

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Մշակույթ

Դաշնակահար Հայկ Մելիքյանը հանդես կգա Հարավային Ամերիկայում

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

Մշակույթ

Գործիքավորումներ ու համերգային ակտիվ շրջագայություններ. դաշնակահար Էդգար Հայրապետյանը հանգստանալու ժամանակ չունի

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

Մշակույթ

«Սանհիթ» արևային կայանների ընկերությունը Երևանի դրամատիկական թատրոնի մշակութային գործընկերն է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում