Իրավունք

CCBE-ն, Հայաստանի և Չեխիայի փաստաբանների պալատները փոխըմբռման հուշագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

CCBE-ն, Հայաստանի և Չեխիայի փաստաբանների պալատները փոխըմբռման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի փաստաբանների միությունների և իրավական համայնքների խորհրդի (CCBE) մայիսի 29-ին կայացած 123-րդ հերթական պլենար նիստին մասնակցելու համար CCBE նախագահ Մարիա Սլազակի հրավերով Գդանսկում (Լեհաստան) է գտնվում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, պլենար նիստի բացմանն իրենց ելույթներով հանդես են եկել Լեհաստանի նախկին նախագահ՝ Լեհաստանում մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ներդրում ունեցած քաղաքական գործիչ, Լեխ Վալենսան և CCBE նախագահ Մարիա Սլազակը:

Պլենար նիստի 1-ին օրվա ընթացքում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Հայաստանի փաստաբանների պալատի, CCBE-ի և Չեխիայի Հանրապետության փաստաբանների պալատի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը, որով կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել միմյանց հետ փաստաբանության ոլորտում: Հուշագրով չեխ գործընկերներն իրենց աջակցությունն են ցուցաբերելու CCBE հետագա աշխատանքներին Հայաստանի փաստաբանների պալատի արդյունավետ մասնակցությունն ապահովելու համար:

Հուշագրի վրա իր խորհրդանշական ստորագրություն է թողել նաև Լեհաստանի նախկին նախագահ պարոն Լեխ Վալենսան:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում