Երևանյան բեսթսելեր 3/14. Ֆիրդուսու «Շահնամե»-ն վարկանիշային աղյուսակում է

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես»լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Ֆիրդուսու «Շահնամե» գործը: Հրատարակությունը ներառում է այդ էպիկական կոթողի ամենահայտնի ասքերը՝ «Զալ և Ռուդաբե», «Ռոստամ և Սոհրաբ», «Սիավուշ»:

Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «ՄՀՄ» և «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած«Մատյանողբերգության»ժողովածուն:

ԱնտուանդըՍենտԷկզյուպերիի«Փոքրիկիշխանը»ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի և «Էդիթ Պրինտ»-ի վերահրատարակությամբ, երրորդ հորիզոնականում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

«Եղեռնազոհ գրողներ»ժողովածուն չորրորդ հորիզոնականում է:Գրքում ընդգրկված են Մեծ եղեռնին զոհ գնացած 31 հայ գրողի կենսագրական տվյալներ, լուսանկարներ, գրքերի մատենագիտություն, ինչպես նաև նմուշներ նրանց գրական ժառանգությունից:

Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսորԱնրիՎեռնոյիինքնակենսագրական«Մայրիկ»գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:

Բրազիլացի գրողՊաուլոԿոելյոյիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը»վեցերորդն է: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ:

Յոթերորդ հորիզոնականում էԳաբրիելԳարսիաՄարկեսի«100տարվամենություն»վեպը, որը ռուսերենից թարգմանել է Ռուբեն Հովսեփյանը: Այն նոր հրատարակությամբ լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

ԳարսիաՄարկեսի«Սերըժանտախտիօրերին»գործը ութերորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

ՋորջՕրուելի«1984»վեպը իններորդ հորիզոնականում է: Այն լույս է տեսել «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարով: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:

ԳաբրիելԳարսիաՄարկեսի«Նահապետիաշունը»ստեղծագործությունը, ինչպես նաև պատմվածքները և հարցազրույցները ամփոփող ժողովածուն եզրափակում է աղյուսակը: Այն լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ Քանակ
1 նոր

Ֆիրդուսի

«Շահնամե»

Անտարես 33
2 0

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

ՄՀՄ/Զանգակ 16/15
3 -2

Անտուան դը Սենտ Էկզյուպերիի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես/Էդիթ Պրինտ 13/10
4 նոր «Եղեռնազոհ գրողներ» Անտարես 11
5 0

Անրի Վեռնոյ

«Մայրիկ»

Առպրինտ 11
6 0

Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը»

Անտարես 8
7 -3

Գաբրիել Գարսիա Մարկես

«100 տարվա մենություն»

Բուկինիստ 8
8 *

Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 8
9 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 7
10 -3

Գաբրիել Գարսիա Մարկեսի

«Նահապետի աշունը»

Բուկինիստ 7

Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:

«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում