Միջազգային

Հալեպում հրթիռակոծության հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

1 րոպեի ընթերցում

Հալեպում հրթիռակոծության հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում մայիսի 26-ին ահաբեկչական հարձակման հետևանքով երեք խաղաղ բնակիչներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հրթիռներն ընկել են ալ Մինշիե և ալ Աբարե թաղամասերում:

Սիրիական բանակը Դարաայի շրջանում «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման թաքստոցներ է ոչնչացրել: Կանխվել է ահաբեկիչների Աբդ ալ Ազիզի Աբազիդ մզկիթ ներխուժելու փորձը:

Պայքարը ահաբեկիչների դեմ շարունակվում է Սուեյդայի նահանգում, որտեղի Թել Բաթիան շրջանում«Իսլամական պետության» տասնյակ ահաբեկիչներ են սպանվել:

Սիրիական բանակն, ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցելով, փորձում է փակել ահաբեկիչների տարածման ճանապարհը, ինչպես նաև արգելել զենքերի տեղափոխումը Իրաքից և Հորդանանից:

Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: Բախումների զոհ է դարձել ավելի քան 220 հազար մարդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում