ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազներն այցելել են Արդարադատության ակադեմիա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանն այցելել են ՀՀ արդարադատության ակադեմիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ և ԼՂՀ գլխավոր դատախազները, ՀՀ արդարադատության ակադեմիայի խորհրդի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Է. Բաբայանի և ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռ. Մելիքյանի ուղեկցությամբ շրջել են Ակադեմիայի շենքում, ծանոթացել պայմաններին, հանդիպել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Դատախազի թեկնածուների և դատական դեպարտամենտի ծառայողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը, ևս մեկ անգամ ընդգծելով գիտելիքի կարևորությունը, նշել է, որ իրավագիտությունը մասնագիտություն է, որը պահանջում է անընդհատ կատարելագործում, առաջընթաց՝ իրավունքի զարգացմանը համընթաց, և այսօրվա ուսանողներն իրենց բարձր գիտելիքների շնորհիվ կկարողանան համալրել պրոֆեսիոնալ իրավաբանների շարքերը:

ԼՂՀ գլխավոր դատախազը ՀՀ արդարադատության ակադեմիային է հանձնել խորհրդանշական հուշանվեր:

Հայերեն

Հայ ուսանողների հաջողությունը Կասաբլանկայում. «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը»՝ միջազգային մրցանակակիր

Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր խախտումների դեպքեր

«Գարեջրի օրեր» փառատոն․ ծրագրերն ու առաջիկա անելիքները

Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին

Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը

ԿԳՄՍՆ-ն հայտարարում է նախադպրոցական հաստատության մանկավարժական աշխատողներին վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթ

Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններն ամբողջությամբ կարգավորվել են

Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել

Ալիևը հայտարարել է, որ Բաքվում քննարկվել է ոչ միայն ԵԽԽՎ-ում գործունեության կասեցման, այլև Եվրոպայի խորհրդից դուրս գալու հարցը