Քաղաքականություն

2015-ին 4 խոշոր ցուցադրություններ տեղի կունենան Հայոց ցեղասպանության թեմայով

1 րոպեի ընթերցում

2015-ին 4 խոշոր ցուցադրություններ տեղի կունենան Հայոց ցեղասպանության թեմայով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 4 խոշոր ցուցադրություններ տեղի կունենան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում 2015 թվականի երկրորդ կեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագարողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Համահայկական խաղերի կապակցությամբ օգոստոսի 1-ին կներկայացվի բացառիկ ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայկական սպորտը և մարմնամարզությունն Օսմանյան կայսրությունում» թեմայով: Առաջին նման ցուցադրությունը բացվել է 2009 թվականին սահմանափակ տարածքում: «Այդ ընթացքում մեր հավաքածուն այս թեմայի շուրջ եռապատկվել է»,- ասաց Դեմոյանը:

Իսկ հուլիսի 8-12-ը կայանալու է 15 տարվա մեջ ցեղասպանագետների ամենամասշտաբային հավաքը Հայաստանում: Ցեղասպանությունների ուսումնասիրությամբ զբաղվող 250-300 մասնագետներ կգան Երևան՝ մասնակցելու ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովին:

Մյուս երկու միջոցառումների մասին Դեմոյանը գերադասեց առայժմ փակագծերը չբացել:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում