Տարածաշրջանային

Դիարբեքիրում Դինքի անունը կրող զբոսայգի է բացվել

1 րոպեի ընթերցում

Դիարբեքիրում Դինքի անունը կրող զբոսայգի է բացվել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քայափընար գավառի ղեկավարության որոշմամբ երկրում սպանված լրագրողներ Հրանտ Դինքի և Հաֆըզ Աքդեմիրի անուններով են կոչվել երկու նորակառույց զբոսայգիներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

2007 թվականին թուրք ազգայնականի կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհված Դինքի անունով զբոսայգին զբաղեցնում է 24 հազար քառակուսի մետր տարածք:

Հաֆըզ Աքդեմիրը թուրքական Ozgur Gundem պարբերականի լրագրող էր, ով 1992 թվականին Դիարբեքիրում զինված հարձակման հետևանքով սպանվել էր: Նրա անունը կրող զբոսայգին ունի 120 հազար քառակուսի մետր տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում