Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-2/17. Փոքրիկ Պետրոսիկից մինչև Ժանդարմ

2 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-2/17. Փոքրիկ Պետրոսիկից մինչև Ժանդարմ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը շարունակում է ներկայացնել «Նոր գիրք» նախագիծը: Այն տեղեկություններ է հաղորդում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գեղարվեստական գրքերի մասին: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ և ծանոթանալ դասական երկերին ու արդի գրականության զարգացման միտումներին: Մեր ցանկերից ընտրեք այն գրքերը, որոնք ձեզ դուր են գալիս և սկսեք ընթերցել:

Այս շաբաթ «Արմենպրես»-ը դարձյալ առանձնացրել է նոր հրատարակած երկու ուշագրավ գիրք՝ երկու խորագրի ներքո:

Ժամանակակից գրականություն

Մարկ Մուստյան, «Ժանդարմը»

Մարկ Մուստյանը ամերիկաբնակ թուրքի տեսանկյունից է ներկայացնել փաստերը՝ հասկանալու, թե ինչ են թուրքերը մտածել, ինչպես թույլ տվել, որ Հայոց ցեղասպանությունը տեղի ունենա: Հերոսը գլխուղեղի քաղցկեցի պառճառով մղձավաջային տեսարաններ է հիշում, որոնցում նա՝ 17 տարեկան պատանի ժանդարմ, հալածում է հայերին: Գիրքը համաշխարհային մեծ ճանաչում է ձեռք բերել: Այն հրատարկել է «Վերնատուն»-ը:

Մանկական գրականություն

Ալիս Բրիեռ-Հաքետ , «Պետրոսիկը և Լուսինը»

…Պետրոսիկը փոքրիկ տղա է, ով շատ է ցանկանում նվիրել իր մայրիկին նվերներից ամենագեղեցիկը՝ Լուսինը: Այո՛, բայց Լուսինը շատ բարձր է: Պետրոսիկը բոլորից օգնություն է խնդրում. յուրաքանչյուրին խոստանում է Լուսնից մի փոքրիկ կտոր… Բայց այն կբավականացնի՞ բոլոր մարդկանց: Թարգմանությունը` Բորիս Միքայելյանի, նկարազարդումները` Սելիա Շոֆռեյի: Գիրքը հրատարակել է «Զանգակ»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում