«Եվրատեսիլ-2015»-ում հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015»-ում հաղթեց Շվեդիան ներկայացնող Մոնս Զելմերլյովը՝ «Heroes» երգով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երաժշտական տոնին երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ռուսաստանը ներկայացնող հայտնի երգչուհի Պոլինա Գագարինան «A Million Voices» երգով: Երրորդ տեղում հայտնվեց իտալական «Il Volo»-ն «Grande amore» երգով:

Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը երգի միջազգային մրցույթում չհայտնվեց լավագույն տասնյակում. այն զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը: Քվեարկության արդյունքներով Հայաստանը միավորներ ստացավ Հունաստանից՝ 1 միավոր, Բելառուսից`4 միավոր, Բելգիայից`3 միավոր, Ֆրանսիայից`3 միավոր, Չեխիայից`2 միավոր, Մակեդոնիայից`3 միավոր, Ռուսաստանից`6 միավոր: «Genealogy»-ին 12 միավոր ստացավ միայն Վրաստանից: Մեր երկիրը 8 միավոր տվեց Մոնտենեգրոյին, 10-ը՝ Վրաստանին, 12-ը՝ Ռուսաստանին:

Հայկական խումբը եզրափակիչում հանդես եկավ «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգով՝ վեցերորդ համարի ներքո: Իրադարձությանը ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև վիրտուալ տիրույթում հետևեցին միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից:

60-րդ, հոբելյանական «Եվրատեսիլ»-ին մասնակցում էր 40, կիսաեզրափակիչում հանդես էր գալիս 27 երկիր: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում էր Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում էին, որ «Եվրատեսիլ»-ի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ:

Հայերեն

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում