«Genealogy» խումբը հանդես եկավ «Եվրատեսիլ-2015»-ի եզրափակիչում. ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի եզրափակիչում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը հանդես եկավ վեցերորդ համարի ներքո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբի անդամները ավստրիական բեմում կատարեցին «Face The Shadow» (Առերեսվի՛ր ստվերին) երգը: Իր ելույթի ընթացքում հայկական խումբը մի քանի րոպեի ընթացքում ներկայացրեց հայ ժողովրդի անցած ուղին և ծագումնաբանությունը` «6 արտիստ, 6 ճակատագիր, 1պատմություն» կոնցեպտով: Ի դեպ, մեծ բեմում չի հնչում «baby» բառը, որը երգի շնորհանդեսից հետո որոշակիորեն բացասական ընկալվեց ունկնդրի կողմից: Երգում «So don’t deny, ever, don’t deny, baby, don’t deny, you and I» կրկներգում«baby» բառը փոխարինվել է «listen»-ով:

Երաժշտական տոնի հանգուցալուծմանը հաշված րոպեներ են մնացել. առջևում քվեարկությունն է, և շուտով հայտնի կդառնա մրցույթի հաղթողի անունը: Իրադարձությանը շարունակում են ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև վիրտուալ տիրույթում հետևել միլիոնավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից՝ առաջին անգամ մրցույթի մասնակից Ավստրալիայից, նաև ոչ մասնակից Չինաստանից:Մրցույթը Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում մեկնաբանում են Ավետ Բարսեղյանը և Արևիկ Ուդումյանը: Հայ օգտատերերը տարբեր սոցցանցերում այժմ քննարկում են հայկական խմբի ելույթը:

60-րդ, հոբելյանական «Եվրատեսիլ»-ին մասնակցել է 40 երկիր, եզրափակիչում ուժերը փորձում են 27-ը: «Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ:

Հայերեն

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում