Քաղաքականություն

Բելգիան վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման իր դիրքորոշումը

1 րոպեի ընթերցում

Բելգիան վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման իր դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիայի վարչապետ Շարլ Միշելը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պաշտոնական Բրյուսելի որդեգրած դիրքորոշումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Միշելը խոսել է բելգիական La Libre պարբերականին տված հարցազրույցում:«Մեր դիրքորոշումը մշտապես հստակ է եղել: Հայերի հետ տեղի ունեցածը Ցեղասպանություն էր, և այս հարցում տարակարծություն լինել չի կարող»,- ասել է Բելգիայի վարչապետը:

1998թ. մարտի 26-ին 48 կողմ և 9 ձեռնպահ ձայներով Բելգիան ճանաչել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը: Հայերի դեմ Օսմանյան կայսրությունում իրականացված մեծագույն ոճրագործությունը որպես Ցեղասպանություն է ճանաչել աշխարհում երկու տասնյակից ավելi պետություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում