Մշակույթ

Քուվեյթում տեղի է ունեցել «Բարսեղ Կանաչյան» երգչախմբի առաջին ելույթը

1 րոպեի ընթերցում

Քուվեյթում տեղի է ունեցել «Բարսեղ Կանաչյան» երգչախմբի առաջին ելույթը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում տեղի է ունեցել «Բարսեղ Կանաչյան» երգչախմբի անդրանիկ ելույթը՝ թեմի առաջնորդ Մասիս Ծ. Վրդ. Զոբույանի հովանավորությամբ և Ջորջ Արաբաթլյանի ղեկավարությամբ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Քուվեյթի ազգային առաջնորդարանի ֆեյսբուքյան էջից: Համերգը վարել է Նարինե Գոնջայան–Արաբաթլյանը:

Համերգին ներկա են եղել Քուվեյթում ՀՀ հյուպատոս Լևոն Պետրոսյանը, Սրբոց Վարդանանց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Արտակ Քեհեայանը, ազգային մարմինների ներկայացուցիչներ և համայնքի անդամներ:

Համերգի ընթացքում երգչախումբը ներկայացրել է հայ երգի հարուստ գանձարանի դասական, ժողովրդական, ազգային և հայրենասիրական նմուշներ:

Միջոցառման ավարտին խոսքով հանդես է եկել թեմի առաջնորդ Գերպ. Տ. Մասիսի Ծ Վրդ. Զոբույանը: Նա բարձր է գնահատել կատարված աշխատանքը և երգչախմբին մաղթել է նորանոր հաջողություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում