Rolling Stones-ը գաղտնի համերգ Է տվել, տոմսերի արժեքը եղել Է 5 դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Rolling Stones լեգենդար խումբը «գաղտնի» համերգ Է տվել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ), որի տոմսերի արժեքը եղել Է ընդամենը 5 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել են Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցները:

CBS հեռուստաալիքի տվյալներով՝ Rolling Stones-ը համերգի մասին հայտարարել Է Twitter-ում եւ պաշտոնական կայքում, տոմսերը գնվել են «մեկ րոպեում»: Սկզբում երաժիշտները չեն հայտնել համերգի անցկացման ստույգ վայրը՝ սոսկ գրելով «Այսօր ակումբային շոու Լոս Անջելեսում» եւ 90028 կոդը: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ համերգը տեղի կունենա մայիսի 20-ին Fonda Theatre-ում: Տոմս կարողացել Է գնել շուրջ 1,2 հազար մարդ:

Ինչպես նշել Է Associated Press գործակալությունը, երաժիշտները նվագել են մեկուկես ժամ եւ Sticky Fingers ալբոմի բոլոր երգրերը կատարել «նույն խանդավառությամբ, ինչպես եւ 1971 թվականին, երբ թողարկվել Է ալբոմը»: Հաղորդվում Է, որ մեծ շրջագայությունից առաջ «գաղտնի» համերգն արդեն ավանդույթ Է դարձել խմբի համար:

Մոտ ժամանակներս խումբը Zip Code Tour-ի կուղեւորվի ԱՄՆ-ում, մինչեւ հուլիսի 15-ը երաժիշտները կտան 15 համերգ:

The Rolling Stones-ի գրեթե 30 ալբոմների (չհաշված համերգայինները) ընդհանուր տպաքանակը գերազանցել Է 250 միլիոնը, ընդ որում 200 միլիոնը վաճառվել Է ԱՄՆ-ում: 1989 թվականին խումբը մտել Է Ռոք-ն-ռոլի փառքի սրահ, իսկ 2004 թվականին ըստ Rolling Stone հանդեսի վարկածի՝ զբաղեցրել Է չորրորդ տեղը բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների ցանկում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Հայերեն Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար