«Genealogy»-ի անդամները շնորհակալություն են հայտնում աջակցության համար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Րոպեներ անց Վիեննայում կմեկնարկի «Եվրատեսիլ 2015» երգի միջազգայինմրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Մինչ մրցույթի մեկնարկը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ կապ հաստատեց Վիեննա` զրուցելու համար Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամների հետ:

Խմբի անդամներից Ինգա Արշակյանն ընդգծեց, որ մի փոքր լարվածություն կա, քանի որ իրենք առաջիններից են ելույթ ունենալու: «Մյուս կողմից դա լավ է, քանի որ մենք ավելի լավ կհիշվենք, և դա դրական կողմն է: Կապ չունի, թե որ համարով ելույթ կունենանք, հուզմունքը շատ մեծ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա:

Խմբի անդամ Վահե Թիլբյանն էլ ընդգծեց, որ խոսում են իրար հետ, աղոթում են, և Աստված իրենց հետ կլինի:

«Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ հավելեց, որ բեմում «Genealogy»-ն ներկայացնելու է մեր ծագումնաբանությունը՝ ծառի պատմության միջոցով: «Մենք ունենք հինգ աշխարհամասերից և Հայաստանից մասնակիցներ, և նրանք բոլորը համախմբված են լինելու» ,- հավելեց նա՝ հորդորելով ուշադիր դիտել խմբի ելույթը:

«Genealogy»-ի անդամները Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում կոչ արեցին քվեարկել Հայաստանի համար: Նրանք փաստեցին, որ ուրախ են ներկայացնել Հայաստանը: Խմբի անդամները շնորհակալություն հայտնեցին աջակցության համար:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մայիսի 19-ին անցկավող կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկու համարի ներքո: Խումբը կկատարի «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) երգը:

Մրցույթի պաշտոնական՝ Eurovision Song Contest յութուբյան էջը ներկայացրել է նախապատրաստական աշխատանքների վերջին տեսանյութերը:

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն անցկացվում է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ:

«Եվրատեսիլ 2015»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին, որի ընթացքում ելույթ կունենան նաև «Մեծ հնգյակի» երկրները՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, ինչպես նաև Ավստրիան՝ որպես «Եվրատեսիլ 2014»-ի հաղթող:

Հայերեն English Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը