ՄԻԵԴ-ում Հայաստանից ուղարկված բողոքարկման դեպքերը քիչ են. ՄԻԵԴ նախկին դատավորի մեկնաբանությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանի գնահատականով` ՄԻԵԴ-ում Հայաստանից ուղարկված բողոքարկման դեպքերը քիչ են: Ըստ նրա` դա մեծամասամբ խոսում է նրա մասին, որ Հայաստանում դատական ատյանների կայացված վճիռները բավարարում են մարդկանց, բայց և այնպես, կա բնակչության շրջանում տեղեկացվածության պակաս ՄԻԵԴ-ի գործունեության, ինչպես նաև դիմելու կարգի վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դատավորը հայտնեց Ազգային ժողում լրագրողների հետ զրույցի ժամանակ:

«Հայաստանը միակ երկիրը չէ, որը որոշակի վճարումներ է կատարում խախտված իրավունքների համար: Եվրոպական դատարանում պատասխանող է պետությունը: Երկրի ներսում սխալի պատճառը պարզելու համար ուսումնասիրություններ են կատարվում: Ցանկացած վճիռ, որ կայացվում է մեր հանրապետության դեմ, թարգմանվում է, դառնում դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստման դասընթացների առարկա, ուսումնասիրվում է: Որպես պատճառ կարող է լինել օրենսդրական բացը, կարող են լինել ինստիտուտցիոնալ խնդիրները»,-ասաց Ալվինա Գյուլումյանը` անդրադառնալով հարցին, թե որքան ժամանակ պետք է ՀՀ բյուջեից կատարվեն վճարումներ առանձին դատավորների սխալ վճիռների պատճառով:

Ալվինա Գյուլումյանը նաև ավելացրեց, որ ոչ բոլոր դեպքերում են դատավորները համաձայն եվրոպական դատարանի կայացրած վճռի հետ: «Այս վճիռներով, երբ խախտում է արձանագրվում, լինում են դատավորներ, ովքեր համոզված են իրենց վճռի իրավացիության մեջ: Երբ հանդիպում եմ ունենում դատավորների հետ, բողոքներ եմ լսում նաև այդ կողմից»,-ասաց ՄԻԵԴ նախկին դատավորը: Անդրադառնալով մտահոգությանը, որ սխալ որոշումներ կայացած դատավորներին չպատժելու արդյունքում են կայացվում ապօրինի վճիռները, Ալվինա Գյուլումյանը հակադարձեց. «Աշխարհում այդպիսի փորձ չկա, որ դատավորին պատժեն նրա համար, որ եվրոպական դատարանը խախտում է գտել: Մենք նույնիսկ առաջինն ենք, որ աշխատավարձից պահում ենք կատարում: Չկա նման փորձ»:

ՀՀ կառավարությունը մայիսի 14-ի նիստում որոշում ընդունեց պետական բյուջեից 160 հազար եվրո գումար հատկացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համար: Փոխհատուցումը կտրամադրվի իրացման գոտիների բնակիչներին, ովքեր իրենց խախտված իրավունքների վերականգնման համար դիմել էին ՄԻԵԴ: «Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի», «Բաղդասարյանը և Զարիկյանն ընդդեմ Հայաստանի» և «Ղասաբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գանգատներով 2014 թվականի նոյեմբերի 13-ին ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի Հանրապետության վճիռներ էր կայացվել, որով ՀՀ պետբյուջեից ընդհանուր առմամբ պետք է վճարվի 160 հազար եվրոյին համարժեք դրամ:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում