ԵԽԽՎ պատվիրակները ծանոթացել են Հայաստանի իրավական համակարգի առանձնահատկություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում անցկացվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի շրջանակներում հայկական կողմը հնարավորություն ստացավ ներկայացնել երկրի իրավական համակարգի բնութագիրը: Ելույթներով հանդես եկան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, Փասատբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:

Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ԵԽ պատվիրակների համար կարևոր էր տարբեր կողմերից ծանոթանալ Հայաստանի իրավական համակարգին: «Եվրոպայի խորհրդի պատգամավորները հետաքրքրված էին ու իրենց հարցադրումներով փորձում էին ընկալել Հայաստանի իրավական համակարգի առանձնահատկությունները»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց նա:

Լրագրողների հարցին ի պատասխան, թե եվրոպացիների համար ընկալելի՞ է Հայաստանում դատական համակարգի անկախության մոդելը` Արփինե Հովհաննիսյանը նշեց. «Անկախության մոդելը որպես այդպիսին, երբ դու խոսում ես տարբեր իրավական սկզբունքների մասին ու Սահմանադրության մասին, իհարկե, հասկանալի է: Դրանք մեծամասամբ համապատասխանում են եվրոպական չափանիշներին: Անկախության մոդելի տեսանկյունից, եթե հարցի ենթատեքստին անդրադառնանք, խոսքը պետք է վերաբերի անկախության ապահովման երաշխիքներին ու դրանց իրական գործունեությանը: Այստեղ տարբեր գնահատականներ կարող են լինել: Պատվիրակները հետաքրքրված էին ու հարցերն ուղղում էին նրան, որպեսզի իրենց համար ընկալելի դարձնեին արդյոք ինստիտուտցիոնալ առումով կան խնդիրներ դատական համակարգի անկախության հետ կապված, թե դրանք կապված են կենսագործունեության պրոբլեմների հետ»:

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում