Հայոց ցեղասպանություն

Դեյվիդ Լոուն հայկական ավերակներին առնչվող դասախոսություն կկարդա Լոնդոնի համալսարանում

1 րոպեի ընթերցում

Դեյվիդ Լոուն հայկական ավերակներին առնչվող դասախոսություն կկարդա Լոնդոնի համալսարանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոկտոր Դեյվիդ Լոուն մայիսի 28-ին Լոնդոնի համալսարանում (University of London) հանդես կգա «Հայաստանի ավերակները: Մշակութային փաստաթղթերը և մշակույթի ոչնչացումը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի լուսանկարչության մեջ» խորագրով դասախոսությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայագիտական ուսմանց ծրագրի» գրասենյակից, միջոցառումը «Towards 2015» նախաձեռնության մասն է, որը ներառում է դասախոսություններ Հայոց ցեղասպանության մասին:

Միջոցառման նկարագրության մեջ նշված է, որ ավերակները դարեր շարունակ ոգեշնչել և հիացրել են այն մարդկանց, ովքեր դիտել են դրանք: Լուսանկարիչներն էլ, իրենց հերթին, ընդգրկվել են այդ գործընթացներում՝ տեսախցիկի ստեղծման առաջին իսկ օրերից: Հայերն օգտագործել են տեսախցիկը հայկական մշակույթը և իրավիճակը պատկերելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում