ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունն (YEPP) ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության (EPP) Երիտասարդական կազմակերպության (YEPP) 10-րդ համագումարում ընդունվել է հայերի, պոնտոսցի հույների, ասորիների ցեղասպանությունները ճանաչող և դատապարտող բանաձև։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից:Փաստաթղթում մասնավորապես ասված է. «Եվրոպայի ժողովրդական կուսակցության երիտասարդական թևը կոչ է անում Եվրոպական միության, Եվրոպական խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին՝ ճանաչել և վերականգնել պատմական իրականությունը՝ ի հիշատակ հայոց, պոնտոսցի հույների և ասորիների ցեղասպանությունների զոհերի։ Բոլոր շահագրգիռ կողմերը ճանաչում են հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը և ապրիլի 24-ն ընդունում են որպես Հայոց ցեղասպանության, իսկ մայիսի 19-ը՝ պոնտոսցի հույների ցեղասպանության հիշատակի օրեր»:

ԵԺԿ երիտասարդական կազմակերպության 10-րդ համագումարին մասնակցել են 40 երկրի ավելի քան 250 երիտասարդ առաջնորդներ, այդ թվում՝ ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության պատվիրակները՝ կառույցի նախագահ Կարեն Ավագյանի ղեկավարությամբ։

ՀՀԿ ԵԿ նախագահ Կարեն Ավագյանը նշել է, որ հունական կողմի ներկայացրած Ցեղասպանության ճանաչման բանաձն ընդունվել է միաձայն։ Ընդ որում, կողմ են քվեարկել նաև այն կուսակցությունների ներկայացուցիչները, որոնց երկրները դեռևս չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը։

«Ավելի ուժեղ Եվրոպա փոփոխվող աշխարհում» խորագրով ընթացող YEPP 10-րդ համագումարում ուշադրության կենտրոնում են եղել աշխարհի գլոբալ իրողություններն ու մարտահրավերները։ ԵԺԿ Երիտասարդական կազմակերպությունը Եվրոպայի ամենամեծ երիտասարդական քաղաքական կազմակերպությունն է։ Այն համախմբում է եվրոպական մոտ 40 երկրի 57 քաղաքական կուսակցությունների ավելի քան 1,6 միլիոն երիտասարդների։

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան