Ումա Թուրմանը կատակերգական ֆիլմում նկարահանվում Է խարդախ կնոջ դերում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանն ընդունել Է «Գալիս են բրիտանացիները (The Brits Are Coming) կատակերգությունում գլխավոր դերը խաղալու առաջարկությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Hollywood Reporter շաբաթահանդեսը: Կինոնկարի ռեժիսոր Է հաստատվել Ջեյմս Օքլին, որը հայտնի Է սոսկ մեկ՝ «Դեւը, որին դու ճանաչում ես» (The Devil You Know, 2013) ֆիլմով:

Թուրմանը կխաղա Հարիետի դերը, որն ամուսնու հետ Մեծ Բրիտանիայից Լոս Անջելես Է փախչում թղթախաղում խոշոր գումար տանուլ տալուց հետ: Նրանց հետապնդում են այն ավազակախմբի անդամները, որին նրանք զգալի գումար են պարտք: Պարտքը մարելու համար զույգը կեղծ թանկարժեք իրերի վաճառքի գործողություն Է մշակում:

Կատակերգության նկարահանումները կսկսվեն առաջիկա հուլիսին: Թուրմանի հետ մեկտեղ կինոնկարին մասնակցում Է ամերիկացի դերասանուհի Քրիստին Չենովետը: Մյուս դերերի կաստինգը շարունակվում Է:

Մինչդեռ այժմ ավարտվում Է աշախատանքը ռեժիսոր Ջոն Ուելսի «Ադամ Ջոնս» կինոնկարի վրա, որին մասնակցում Է Ումա Թուրմանը: Ֆիլմը վարձույթ Է դուրս գալու ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Հայերեն Русский

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-09/09/26

Ասիական ինդեքսներ - 09/09/26

Արմեն Գրիգորյանը միացել է PMCG միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել Վահե Ղալումյանը

Վուչիչն արձակել է Սերբիայի խորհրդարանն՝ արտահերթ ընտրությունների անցկացման համար