«Եվրատեսիլի» կայքը «Genealogy»-ն որակել է որպես մրցույթի ամենամիջազգային խումբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ» երգի հեղինակավոր մրցույթի կայքն անդրադարձել է Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբին՝ շեշտադրելով փաստը, որ խմբի` հինգ տարբեր մայրցամաքներից հավաքված անդամներն ունեն հայկական արմատներ: ««Genealogy»-ն «Եվրատեսիլ-2015»-ի ամենամիջազգային խումբն է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրում է մրցույթի կայքը: Հայաստանը ներկայացնող խումբն իր երկրորդ փորձն է կատարել ավստրիական բեմում:

Անդամներից Եսայի Ալթունյանն ուրախ տրամադրություն է ունեցել: «Ամեն անգամ, երբ ես բեմում եմ, ինձ շատ լավ եմ զգում, որովհետև բեմն իմ տեղն է: Ես սիրում եմ էներգիա ու սեր կիսել մարդկանց հետ»,-նշել է երգիչը: Նա նաև բացատրել է, թե ինչու են բեմի վրա հայ պատվիրակները կրում մանուշակագույն հագուստ: «Սա արմատների և ապագայի գույնն է: Այն հիասքանչ կերպով է խորհրդանշում հայ ժողովրդի պատմությունը»,-հավելել է նա:

Ինգա Արշակյանն էլ նշել է, որ հուզված է վերադարձել մրցույթին, և խմբի անդամները դարձել են նրա համար ընտանիք:

Bravo Genealogy !! #Armenia #Eurovision #esc2015 #genealogy #buildingbridges #facetheshadow #austria #vienna #secondrehearsal

Posted by Genealogy on 15 Май 2015 г.

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկրորդ համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ:

Լուսանկարները` «Եվրատեսիլ»-ի կայքից

Հայերեն English Русский

Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով

Ուկրաինայի նախագահի խորհրդականը հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզական տվյալների սահմանափակումները հանգեցրել են զոհերի

COP17. Կանանց խմբի ներկայացուցիչները կոչ են արել ապահովել կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման հասանելիություն

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Զելենսկին անդրադարձել է Թրամփի, Սի Ծինփինի և Պուտինի հնարավոր հանդիպմանը

Հայաստանից վերջին 10 ամսում 908.6 տոննա ծաղիկ է արտահանվել աշխարհի 30 երկիր

Վարդաձոր գյուղում հիմնանորոգվում է 2 փողոց

Գեղարքունիքում ավարտվել է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը

Սևան համայնքում Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրը նշվել է տարբեր միջոցառումներով

Փեզեշքիանը Լավրովի հետ հանդիպմանն Իրան-Ռուսաստան ավելի սերտ համագործակցության կոչ է արել