Երևանյան բեսթսելեր 3/12. Գյունթեր Գրասի «Թիթեղյա թմբուկը» հայտնվել է վարկանիշային աղյուսակում
6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է «Սասնա Ծռեր»-ը: Գիրքը բովանդակում է հայ ժողովրդական վեպի՝ «Սասնա Ծռերի» ինը ընտիր պատումներ՝ տարբեր բարբառներով և զուգահեռ ֆրանսերեն թարգմանությամբ, որը կատարել է Աիդա Չարխչյանը:
Հաջորդ հորիզոնականում է Գրիգոր Նարեկացու` «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության. Տաղեր» ժողովածուն:
ԱնտուանդըՍենտԷկզյուպերիի«Փոքրիկիշխանը»ստեղծագործությունը՝ «Էդիթ Պրինտ»-ի և «Անտարես»-ի վերահրատարակությամբ համապատասխանաբար երրորդ և չորրորդ հորիզոնականներում է: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել ավելի քան 80 միլիոն օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:
Հինգերորդ հորիզոնականը զբաղեցնում է ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը: Գիրքը, որ Հայոց ցեղասպանության փաստը մեկնաբանում է նորովի, արդեն թարգմանվել է մի քանի լեզուներով, իսկ ԱՄՆ-ում ճանաչվել է բեսթսելեր: «Ավազե ամրոցի աղջիկները» հրատարակվել է 2012թ.: Այս վեպի հիման վրա ԱՄՆ-ում գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում: «Սա լավագույն գիրքն է, որ ես երբեւէ կգրեմ ու ամենակարեւորը`իմբոլոր գրածների մեջ: Սրտի խորքում ես դա գիտեմ»,- մի առիթով ասել է հեղինակը:
Գրիգոր Նարեկացու` այս անգամ «Նահապետ» հրատարակչության լույս ընծայած «Մատյան ողբերգության» ժողովածուն վեցերորդն է:
Ֆրանսահայ հանրահայտ կինոռեժիսորԱնրիՎեռնոյիինքնակենսագրական«Մայրիկ»գիրքը յոթերորդ հորիզոնականում է: Այն հուզիչ պատում է ճակատագրի բերումով Ֆրանսիայում ապաստանած հայ ընտանիքի մասին: Անծանոթ աշխարհի անտարբերության և սառնության օղակում մի բուռ մարդիկ ապավինում են իրենց անսահման աշխատասիրությանը և բարությանը՝ դրանով իսկ նվաճելով վերապրելու իրենց իրավունքը:
Ութերորդտեղում էՋորջՕրուելի«1984»վեպը: Այն ընդգրկված է «Անտարես» հրատարակչության «Արգելված գրքեր» մատենաշարում: Գիրքը մինչ օրս բազմաթիվ երկրներում նման պիտակ է կրում:Գրողի մեկ այլ՝«Անասնաֆերմա»ստեղծագործությունն իններորդ հորիզոնականում է:«Անասնաֆերմա»-ն գրվել է 1944 թվականին և առաջին անգամ լույս է տեսել 1945-ին: Այս վեպը հակաուտոպիական տարրեր է պարունակում: Գիրքն արգելված էՉինաստանում, Հյուսիսային Կորեայում, Բիրմայում և իսլամական աշխարհի մի շարք երկրներում:
Նոբելյան մրցանակի դափնեկիրԳյունթերԳրասի«Թիթեղյաթմբուկը»վեպը եզրափակում է վարկանիշային աղյուսակը: Այն նախապատերազմական, պատերազմական շրջանի, ետպատերազմյան Գերմանիայում և Եվրոպայում մարդու երկվության, բարքերի անկման, մարդկային հասարակության վրա ֆաշիստական գաղափարախոսության թողած կործանարար ազդեցության մասին է: Վեպի գլխավոր հերոսի՝ հիվանդ թզուկ Օսկարի հայացքով են դիտված մարդկությանը պատուհասած մեծ արհավիրքի՝ Երկրորդ աշխարհամարտի հասունացման, ընթացքի և ավարտի համայնապատկերը և անհատի ու հասարակության բարոյական արժեքների անկումը այդ համայնապատկերի վրա:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Էդիթ Պրինտ» (57-70-09), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:
| Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ | Քանակ | |
| 1 | * | ![]() |
«Սասնա Ծռեր» | Էդիթ Պրինտ | 25 |
| 2 | 0 | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության. Տաղեր» |
Զանգակ | 18 |
| 3 | 0 | ![]() |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Էդիթ Պրինտ | 18 |
| 4 | -3 | ![]() |
Անտուան դը Սենտ Էկզյուպերի «Փոքրիկ իշխանը» |
Անտարես | 16 |
| 5 | -1 | ![]() |
Քրիս Բոհջալյան «Ավազե ամրոցիաղջիկները» |
Ծիծեռնակ | 15 |
| 6 | 0 | ![]() |
Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» |
Նահապետ | 9 |
| 7 | * | ![]() |
Անրի Վեռնոյ «Մայրիկ» |
Առ Պրինտ | 9 |
| 8 | * | ![]() |
Ջորջ Օրուել «1984» |
Անտարես | 8 |
| 9 | * | ![]() |
Ջորջ Օրուել «Անասնաֆերմա» |
Անտարես | 8 |
| 10 | նոր | ![]() |
Գյունթեր Գրաս «Թիթեղյա թմբուկը» |
Անտարես | 8 |
Աստղանիշովնշվածգրքերըցանկվերադարձածներնեն:
«Երևանյանբեսթսելերը»ներկայացրեցՌոզաԳրիգորյանը








